Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իշխանությունները մտահոգված են Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման պատճառով այս երկրներում հնարավոր անկարգություններով, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, ինչպես նաև պաշտոնյաների ու դիվանագետական իր աղբյուրներին։
«Նրանք անհանգստացած են Սիրիայում իշխանության վակուումից։ Նրանք մտահոգված են իսլամիստների՝ այս վակուումը լրացնելու, Սիրիայում հիմնվելու և իրենց ազդեցությունը տարածելու հնարավորությամբ», – ասել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆավազ Գերգեսը:
Ըստ WP-ի՝ ոչ մի տեղ հնարավոր անկարգությունների վախը այնքան մեծ չէ, որքան Եգիպտոսում։
«Նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Եգիպտոսում զանգվածային ճնշում է գործադրել՝ ոչնչացնելու «Մուսուլման եղբայրներ» շարժումը (ճանաչված է որպես ահաբեկչական և արգելված Ռուսաստանում), սակայն շատ եգիպտացիներ դեռ համակրում են նրանց, և Սիրիայում իսլամիստական խմբավորումների հզորացման հեռանկարը կա»,- գրում է հրատարակությունը։
Արաբական երկրների կառավարությունները հույս ունեին, որ Սիրիայի վերադարձով Արաբական լիգա և այլ վերաինտեգրումներով Ասադը ներքին բարեփոխումներ կիրականացնի, իսկ Իրանի հետ Սիրիայի կապերը կթուլանան:
«Բաշարը հիասթափեցրեց մեզ։ Նա չի կատարել իր խոստումներից ոչ մեկը»,- թերթին ասել է թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող սաուդցի գործարար Ալի Շիհաբին։