• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հաստատվեց պաշտոնապես. ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայացուցիչը Քըլըչն է

Byadmin

Jan 11, 2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում է հունվարի 14-ին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Սերդար Քըլըչի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:«Հաստատել Սերդար Քըլըչին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ», – ասվում է փաստաթղթում:

Նշենք, որ նախօրեին հատուկ Քըլըչը հանդիպում է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտնի է դարձել անցյալ տարվա վերջին։

Այս գործընթացում հայկական կողմը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանը:Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *