• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

ByEditor

Jan 19, 2023

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13:00-ին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:

Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:

Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազ»-ը հորդորում է լինել ուշադիր եւ պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները: