• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Պատժամիջոցների հարցում ԱՄՆ բանկերին զերծ կպահեն ծայրահեղություններից

ByEditor

Jan 9, 2023

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախատեսում է բանկերի հետ քննարկել տարբեր պատժամիջոցների պահպանումը եւ զերծ պահել նրանց ծայրահեղություններից, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ այդ նպատակով ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը գործուղման կմեկնի Սիեթլ, Սան Ֆրանցիսկո եւ Սան Դիեգո։ Նախատեսվում են նաեւ հանդիպումներ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Apple-ը եւ Alphabet-ը (Google-ի մայր ընկերությունը), ինչպես նաեւ ավելի փոքր ֆինանսական հաստատությունների՝ անկախ բանկերի եւ վճարային համակարգերի ներկայացուցիչների հետ, հայտնում է Bloomberg-ը:

Այժմ բանկերը, վախենալով պատժամիջոցների ռիսկերից, կարող են պարզապես հրաժարվել հաճախորդների սպասարկումից։ Դա ազդում է նաեւ հասարակ ամերիկացիների վրա, որոնք կարող են ստիպված լինել դիմել «չկարգավորված եւ պոտենցիալ վտանգավոր ֆինանսական գործունեության», Նելսոնի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

ԱՄՆ Ֆինանսների նախարարության մտադրությունն արտացոլում է պատժամիջոցների հետ կապված բարդությունները. իշխանությունները դրանք սահմանում էին արագ եւ երբեմն առանց պատշաճ պարզաբանումների՝ ակնկալելով, որ ֆինանսական հաստատություններն իրենք կհետեւեն բոլոր սահմանափակումներին, նշել է Bloomberg-ը։

Պատժամիջոցները խախտելու համար բանկերին սպառնում են մեծ տուգանքներ, այդ պատճառով նրանք հաճախ արտակարգ միջոցներ են կիրառում ցանկացածի նկատմամբ, ում մեջ պատժամիջոցների ռիսկ են տեսնում: ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ցանկանում է համոզվել, որ ոչ ոք կտրված չէ ֆինանսական համակարգից այն պատճառով, որ կազմակերպություններն իրական ռիսկերը ճիշտ գնահատելու փոխարեն ձեռնարկել են կանխարգելիչ միջոցներ, գործակալությանն ասել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: