• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին

ByEditor

Jan 6, 2023

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ը պատրաստ է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել բրազիլացի հարձակվող Նեյմարից։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը վճռական է բաժանվել Նեյմարից, որպեսզի ազատվի նրա պայմանագրից և կարգավորի աշխատավարձերը։ Բացի այդ, փարիզյան ակումբը ցանկանում է իր սպորտային նախագիծը կառուցել` հարձակվողներ Կիլիան Մբապեի և Լիոնել Մեսսիի վրա:

Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն պատրաստ կլինի բաժանվել 30-ամյա բրազիլացուց 100 միլիոն եվրոյի դիմաց: Նշենք, որ անցյալ ամառ փարիզցիները կրկին փորձել են վաճառել Նեյմարին, սակայն առաջարկներ չեն ստացել։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում բրազիլացին 3 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի համաձայն՝ Նեյմարի շուկայական արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից»՝ 222 միլիոն եվրոյի դիմաց, ինչը նրան դարձնում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 165 հանդիպում, որոնցում խփել է 115 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *