• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ ԿԲ. փոփոխություն՝ «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում

ByEditor

Jan 6, 2023

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ընդունել է «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։

Այսպիսով, 2023 թվականի հունվարի 14-ից բանկերի կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնություններ իրականացնելիս հաճախորդին տրամադրվող անդորրագրի վրա հաճախորդին նույնականացնող վավերապայմանների (հաճախորդի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ստորագրությունը) առկայությունը պարտադիր է 100,000 ՀՀ դրամի շեմը գերազանցող գործարքների դեպքում՝ նախկին 400,000 ՀՀ դրամի փոխարեն։

Փոփոխության արդյունքում բոլոր մասնագիտացված անձանց համար (բանկեր, վարկային կազմակերպություններ, փոխանակման կետեր) սահմանվել է միասնական մոտեցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *