• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎՄՈՒՏՔՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Dec 29, 2022

Սուրբ Ծնունդն արդեն սկսել են տոնել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Առջևում Նոր Տարին է, որին նույնպես մեծ խանդավառությամբ են պատրաստվում: Չնայած դրան՝ Եվրոպան վիրավոր է, քանի որ հենց նրա սրտում տեղի են ունենում իրապես ողբերգական իրադարձություններ. բազմաթիվ ուկրաինացիներ զոհվում են այս եղբայրասպան պատերազմում: Դրա հետևանքները բումերանգի պես հարվածում են Արևմտյան երկրներին՝ ստեղծելով լարված տոնական տրամադրություններ բազմաթիվ եվրոպական երկրներում: Ինչպես նշում են հասարակ մարդիկ, հնարավոր չէ լիարժեք ուրախանալ, երբ կողքիդ հարևանը ողբերգության մեջ է:

Այս ամենով հանդերձ տոնելու կամ չտոնելու հարցի հետ կապված յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում կայացնում՝ հենվելով սեփական հասարակությունում առկա տրամադրությունների վրա: Դրանք ավելի շատ ուղղված են նշելուն, քան չնշելուն: Այս համատեքստում հետաքրքիր է հասկանալ Եվրոպայում մանրածախ առևտրում կատարված տոնական ծախսերի սպասվելիք մակարդակները.

Գծապատկեր 1. Ամանորյա սպասվելիք ծախսերի միջին մակարդակները Եվրոպայում 2022 թ․-ին

Այս ցուցանիշով առաջատար է Մեծ Բրիտանիան, որտեղ տոնական ծախսերի ծավալները հասնելու են £ 82.2 մլրդ: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Գերմանիան և Ֆրանսիան՝ համապատասխանաբար £ 73.27 մլրդ և £ 62.48 մլրդ ծախսերի ծավալներով: Այս ցուցակը եզրափակում է Իսպանիան, որտեղ տոնական ծախսերի ընդհանուր ծավալը հասնելու է £ 24.9 մլրդ:

Տոնական գնումներ կատարելիս կարևոր է նաև չշրջանցել եվրոպական հայտնի ամանորյա շուկաները.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *