• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուբեն Վարդանյան. Խնդիրներ են սկսել առաջանալ տնտեսական ոլորտում

ByEditor

Dec 27, 2022

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անցկացրած օպերատիվ շտաբի նիստում հայտնել է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ, եւ արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաեւ տնտեսական ոլորտում:

«Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը լրացուցիչ լարվածություն է առաջացնում թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով»,- նշել է նա:

Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությանը, ինչպես նաեւ համապատասխան կարգավորումների ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր:

Ներկայացվել է իրավիճակը նաեւ էներգամատակարարման, ջրամատակարարման եւ ենթակառուցվածքների ոլորտներում: Այս համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կարեւորվել է խնայողական ռեժիմի պահպանման շարունակությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *