• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2022 թվականի Apple-ի վատագույն գաջեթը

ByEditor

Dec 26, 2022

Digital Trends ՏՏ պորտալի հեղինակներն ընտրել են Apple-ի ամենավատ գաջեթը, որը թողարկվել է 2022 թվականին։ Դա, ըստ խմբագիրների, 13 դյույմանոց MacBook Pro-ն է, որը հիմնված է M2 չիպի վրա:

Պատճառներից մեկը, թե ինչու է գաջեթը հայտնվել հակաթոփում, նրա հնացած դիզայնն էր, որը Apple-ը, ըստ Digital Trends-ի, օգտագործում էր վերջին վեց տարիների ընթացքում: Բացի այդ, այս նոութբուքը արժանի չէ Pro նախածանցին, որը սովորաբար ավելացվում է «պրոֆեսիոնալների» սարքավորումների անվան մեջ։

Ըստ լրագրողների՝ 2022 թվականի MacBook Pro-ն առանձնապես չի տարբերվում «բազային» MacBook Air-ից, որն աշխատում է նույն M2 պրոցեսորով, բայց արժե 100 դոլարով պակաս։

«Այս նոթբուքն ընդհանրապես չպետք է գոյություն ունենա… Պարզ չէ, թե ում համար է նախատեսված այս գաջեթը, ինչը այն դարձնում է Apple-ի այս տարվա ամենավատ արտադրանքը»,- եզրափակել են պորտալի հեղինակները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *