• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

ByEditor

Dec 26, 2022

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1934 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ սահել և բախվել մոտակա չբնակեցված տնակին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևորին (Լ․ Ա․, ծնված 1937 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *