«Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարաձգելու, դրան վերջակետ է դրված», – ասել է Վլադիմիր Զելենսկին՝ անդրադառնալով «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման պայմանագրին, որի ժամկետը լրանում է այս տարեվերջին։
«Գազպրոմի»-ի հետ՝ ոչ, բայց ահա այլ ընկերության հետ պատրաստ է Կիևը ստորագրել պայմանագիր, ըստ որի իր տարածքով ռուսական գազը Եվրոպա կհասնի։
Զելենսկին ասել է, որ այս որոշումը Ուկրաինան կկայացնի Եվրամիության (ԵՄ) հետ համատեղ։