• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստում ներկայացվել և հավանության են արժանացել մի քանի ծրագրեր

ByEditor

Dec 25, 2022

Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստում ներկայացվել և հավանության են արժանացել՝
✅ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը: Ծրագիրը գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում:
⚙️Արդյունքում` ակնկալվում է մասնավոր կառավարման միջոցով բարձրացնել ավտոկայարանային ծառայությունների մատուցման որակը:
✅«Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» ներդրումային ծրագիրը: Նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ:
⚙️Արդյունքում՝ մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, այդ թվում՝ հորդառատ տեղումներ, կարկուտ, փոթորկային քամի, ամպրոպ, մրրկասյուն:
✅«Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացման ծրագիր» ներդրումային ծրագիրը։ Ծրագրի արժեքը կազմում է 589 մլն դրամ: Նախատեսվում է գրադարանի վարչական շենքի վերանորոգում, նոր մասնաշենքի կառուցում, տեխնիկայի և ծրագրային ապահովման ձեռքբերում:
⚙️Ակնկալվում է հետբուհական և շարունակական կրթության հասանելիության և մատչելիության բարձրացում, բժշկական սխալների հետևանքների կրճատում, բժշկի գիտելիքների նկատմամբ հիվանդների վստահության բարձրացում:
📌ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրավիրում է կազմակերպություններին մասնակցել հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների պատրաստման մրցույթին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *