• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բանկերը՝ պատանի տաղանդների կողքին․ կայացավ նախաամանորյա տոնական համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ

ByEditor

Dec 24, 2022

ՀՀ առևտրային բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության և «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ նախաամանորյա տոնական համերգ: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթներով հանդես եկան հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները։

Ամանորյա տոնական համերգը նախատեսված էր բանկերի աշխատակիցների, նրանց ընտանիքի՝ կրտսեր և ավագ անդամների համար։ Հրավիրված էին նաև Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սերգեյ Սմբատյանի համոզմամբ՝ պատանի երաժիշտի համար շատ կարևոր է հանդես գալ նվագախմբի հետ, և նրանց ընձեռնվեց այդ հնարավորությունը:

«Նման մոտիվացիան՝ ելույթ ունենալ մեծ բեմում Սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ կարևոր է երեխաների համար, միաժամանակ մեծ պատասխանատվություն և փորձ: Կարծում եմ՝ այս համերգը կարող է դրական փոփոխությունների առիթ դառնալ իրենց մասնագիտական կյանքում»,- նշեց Սմբատյանը:

Ոչ ստանդարտ ներկայացմամբ համերգային ծրագիրն ընդգրկուն էր․ պատանի տաղանդավոր երաժիշտների կատարմամբ հնչեցին Բախի, Սարասատեի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Հարությունյանի, Գերշվինի, Մանգանիի, Գրիգի, Բեթհովենի, Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *