• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում կրակել են 25-ամյա հաղորդավարուհու տան պատուհաններին, կրակողը հայտնաբերվել է

ByEditor

Dec 24, 2022

Դեկտեմբերի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։

Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա, պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին և հանձագործության գործիք-ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ տուժած Թամարա Ս․-ն ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ ինքը հաղորդավարուհի է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *