• Tue. Apr 30th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՐՑԱԽԸ` ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ByEditor

Dec 23, 2022

Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն շաբաթից ավելի է` ադրբեջանական ուժերը, ռուս խաղաղապահների աջակցությամբ, շարունակում են փակ պահել Արցախն աշխարհին կապող Լաչինի միջանցքը: Արդյունքում` 120,000 մարդ հայտնվել է անելանելի վիճակում: Սպառվում է սննդամթերքը, դեղորայքը և կենսական անհրաժեշտության այլ կարևոր պարագաներ: Իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառունորին Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ։

Սա, կարելի է ասել, արցախյան երկրորդ հումանիտար ճգնաժամն է: Հումանիտար ճգնաժամ է համարվում նաև մարդկանց տեղահանումը, ընտանիքների բաժանումը և այլն, որը նկատվում է 44-օրյա պատերազմից հետո։

Ցավալին այն է, որ մեր ՀԱՊԿ դաշնակիցները լուռ հետևում են տեղի ունեցող խայտառակությանը: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանին կոչ է արվում բացել միջանցքը: Չնայած իշխանությունների վկայակոչած այն թեզին, որ Լաչինի միջանցքի հարցում առկա է միջազգային լայն շրջանակների աջակցությունը, իրավիճակը տեղում մնում է լարված, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը, ՄԱԿ-ում հայտարարում է, որ միջանցքը փակ չէ: Միջազգային հանրությունը փաստացի չի կարողանում որևէ ազդեցություն ունենալ բռնապետ Ալիևի վրա:

Նկատենք, որ Արցախի շրջափակումը միակ հումանիտար աղետը չէ աշխարհում: Կան էլ ավելի խայտառակ իրավիճակներ, որոնք նկարագրված են ստորև.

Գծապատկեր 1. Աշխարհի 5 հումանիտար աղետները` 2022 թ․-ի դրությամբ

Ներկայումս աշխարհում զարգանում են հումանիտար աղետներ հետևյալ 5 ուղղություններով՝ Կենտրոնական Աֆրիկյան հանրապետություն, Հրվ. Սուդան, Մեքսիկա, Լիբերիա և Կոսովո: ԿԱՀ-ում իսկական աղետ է: Երկիրը բաժանված է բազմաթիվ խմբավորումների միջև, որոնք տեղաբնակներին ենթարկում են անասելի տանջանքների: Հետաքրքիրն այն է, որ արևմտյան ուժերը մեղադրում են նաև ՌԴ-ին, որն օգնություն է ուղարկում աֆրիկյան այս պետության կառավարությանը, սակայն Արևմուտքում կարծում են, որ ռուսաստանցի վարձկաններն իրենց անմիջական մասնակցությունն են ունենում տեղի ունեցող վայրագություններին։

Հրվ. Սուդանում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել երեխաները, որոնք որբացել են շարունակական պատերազմներից: Բացի այդ երկրում իսկական սով է: Իրավիճակն այն աստիճանի է հասել, որ երեխաներն օգտվում են աղբանոցներից և փողոցներից՝ ձեռք բերելով բազում հիվանդություններ:

Այս աղետները մարդկության ոչ արդյունավետ կառավարման և համատարած անտարբերության արդյունք են: Միլիարդավոր դոլարներ են ծախսվում ուկրաինական ռեժիմը պահպանելու համար, սակայն անտեսվում են հումանիտար լրջագույն խնդիրները, որոնք առկա են տարբեր տարածաշրջաններում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *