• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի հասույթը կուղղվի կրթական ծրագրերի

ByEditor

Dec 12, 2022

Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի է ունեցել «X-MAS BAZAAR IN DILIJAN» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ ցուցադրված էր տեղական արտադրանք ներկայացնող շուրջ 25 տաղավար։

IDeA հիմնադրամից հայտնել են, որ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում ներկայացված էին Հայաստանի 3 մարզերը (Տավուշ, Կոտայք, Արարատ) եւ Երեւանը ներկայացնող վարպետների ձեռքի աշխատանքներ (հելունագործություն, շուղագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, զարդագործություն, ատաղձագործություն, կաշվե իրեր), հայտնի ռեստորանների, սրճարանների եւ սկսնակ հրուշակագործների կողմից պատրաստած համեղ ուտեստներ:

Այս տարի ցուցահանդես-տոնավաճառի ողջ հասույթն ուղղվելու է Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրի Համայնքային կենտրոնին:

«Այն հանդիսանում է Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական կլաստերի նոր նախագիծը, որի նպատակն է խրախուսել շարունակական ուսումնառությունը եւ ստեղծել հավասար կրթական հնարավորություններ համայնքներում: Այժմ այնտեղ ընթանում են կենտրոնի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ»,-ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

2015 թվականից ցուցահանդես-տոնավաճառը կրում է ամենամյա բնույթ։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ ցուցահանդես-տոնավաճառը դարձել է նոր եւ արդյունավետ համագործակցության հարթակ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող վարպետների եւ ռեստորատորների համար։

Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչն է Դիլիջանի համայնքային կենտրոնը, որը գործում է ավելի քան 8 տարի «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի եւ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *