«Սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի». Հաջիև

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում ցանկացած երրորդ երկրի ուժերի տեղակայումը մտահոգիչ է։

Ադրբեջանական կողմը խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում.

«Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Այդ առաքելությունը պետք է լիներ կարճաժամկետ։ Ինչպես տեսնում ենք, սա դառնում է կայուն առաքելություն, և դրա կազմը, ինչպես նաև աշխարհագրական մանդատի տարածքն ընդլայնվում են: Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության որևէ անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրոմիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Սա մտահոգիչ գործոն է»,- ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *