• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մրգի և բանջարեղենի գնաճը կազմել է 11.4 տոկոս

ByEditor

Dec 7, 2022

Այս տարվա նոյեմբերին մրգի և բանջարեղենի գնաճը հոկտեմբերի համեմատությամբ կազմել է 11.4%։

Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում 0.91 տոկոսային կետով նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին։ 2022-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է 11.1% մրգի գնաճ, նույն ժամանակահատվածում գրանցվել է բանջարեղենի 4.5%-ով գների բարձրացում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *