• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 7.5%-ով

ByEditor

Dec 7, 2022

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,545.3 հազար լիտր գինի, որից 716.0 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 7.5%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 38.3%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 385.1 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 1 834.7 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունն աճել է 7.4%-ով և կազմել 27,239.1 հազար լիտր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *