Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է․ «Ցավում ենք, որ Ֆրանսիան, ի հեճուկս միջազգային իրավունքի, մասնակցում է Հայաստանի սպառազինման ծրագրին»։
Լրագրողների հետ ճեպազրույցում Հաջիևը նշել է, թե Ֆրանսիան Հայաստանին է տվել մահաբեր զենքեր. «Հայկական կողմի սպառազինության հիմնական ուժերից մեկը Ֆրանսիան է»: Նա Հայաստանը «օկուպացիոն և ագրեսիվ» է որակել. «Այս առումով նրա սպառազինությունն, անշուշտ, պատասխանատու հարց է»։