• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վերին Լարսն այսօր. ճանապարհը բաց Է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ByEditor

Dec 5, 2022

Դեպի վրաց-ռուսական սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհով երթևեկությունը բաց Է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ասվում Է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների բաժանմունքի կայքում:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Դեկտեմբերի 5-ի առավոտյան Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի տեղամասում երթևեկությունն արգելված Էր կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար: Սահմանափակումը մտցվել Էր ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով: Օդերևութաբանները Վրաստանում այս շաբաթ կանխատեսում են ցուրտ և ձնառատ եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը կընկնի մինչև 0 աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա՝ հասնելով 5 աստիճան տաքության:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *