• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանի որոշ համայնքներում ձյուն է տեղում

ByEditor

Dec 5, 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *