• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեկնարկել է թվային ռուփիի մանրածախ օգտագործման փորձնական նախագիծը

ByEditor

Dec 4, 2022

Դեկտեմբերի 1-ից Հնդկաստանում մեկնարկել է ազգային կրիպտոարժույթի՝ e-Rupee-ի (թվային ռուփի) մանրածախ օգտագործման փորձնական նախագիծը:

Ինչպես հայտնում է RBC-ն՝ վկայակոչելով The Indian Express պարբերականը, սկզբնական շրջանում այն կօգտագործվի 4 քաղաքներում՝ Նյու Դելիում, Մումբայում, Բանգալորում եւ Բհուբանեսվարում։ Հնդկաստանի պահուստային բանկը (Կենտրոնական բանկը) նախագծում ներգրավել է չորս բանկերի՝ State Bank of India, ICICI Bank, Yes Bank եւ IDFC First Bank:

Թվային ռուփին կանխիկ փողի էլեկտրոնային նոր տարբերակն է։ Օգտատերերը կկարողանան թվային ռուփիով գործարքներ կատարել՝ օգտագործելով QR կոդերը բջջային հավելված-դրամապանակներում, որոնք առաջարկվում են մասնակից բանկերի կողմից:

Ըստ Հնդկաստանի Կենտրոնական բանկի՝ այս փորձնական նախագիծը կստուգի իրական ժամանակում թվային ռուփիի ստեղծման, տարածման եւ մանրածախ օգտագործման ողջ գործընթացի հուսալիությունը: Էլեկտրոնային ռուփիի տարբեր գործառույթներ կփորձարկվեն ապագա փորձնական նախագծերում՝ հիմնվելով այս նախագծի արդյունքների վրա, ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ ամիս առաջ Հնդկաստանի Պահուստային բանկը գործարկել էր թվային ռուփիի օգտագործման մեկ այլ փորձնական նախագիծ. երկրի ինը խոշորագույն բանկեր երկրորդային շուկայում սկսեցին կատարել հաշվարկներ պետական պարտատոմսերով՝ օգտագործելով ազգային արժույթի լրացուցիչ ձեւը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *