• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իջեւանի եւ Բերդի տնտեսվարողներին տրամադրվել է գյուղատնտեսական տեխնիկա

ByEditor

Dec 4, 2022

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի Իջեւան եւ Բերդ համայնքների 25 բնակավայրի տնտեսվարողներին։

ՊԳԿ-ից հայտնել են, որ տրամադրված տեխնիկան ներառում է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ եւ զոդման սարքեր։ Ցուցաբերված աջակցությունը համապատասխանեցված է տնտեսվարողների կարիքներին:

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը նշել է, որ 2021թ․ վերջին LEAD ծրագրի պատվերով հետազոտություն է իրականացվել՝ գնահատելու Տավուշի եւ Լոռու մարզերի պարենային արժեշղթաների վրա COVID-19 համավարակի ազդեցությունը։

«Արդյունքները ցույց են տվել, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները հատկապես փոքր ֆերմերների համար: Այդ խնդիրներն անհրաժեշտություն են առաջացրել քայլեր ձեռնարկել փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման ուղղությամբ»,- ասել է նա:

Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում (LEAD)» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *