• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նյու Յորքն ու Սինգապուրը գլխավորել են աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

ByEditor

Dec 2, 2022

Նյու Յորքն ու Սինգապուրը գլխավորել են ապրուստի համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը, հետեւում է Economist Intelligence Unit (EIU) վերլուծական կենտրոնի ամենամյա հետազոտությունից:

Prime գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ վարկանիշային աղյուսակում Նյու Յորքին եւ Սինգապուրին հետեւում են Թել Ավիվը, Լոս Անջելեսը եւ Հոնկոնգը։

Վերլուծաբանների տվյալներով՝ տասը քաղաքներից վեցը, որտեղ ապրուստի արժեքը զգալիորեն բարձրացել է, գտնվում են ԱՄՆ-ում:

Վարկանիշի հեղինակները նշում են, որ ցանկում սրընթաց բարձրացել են նաեւ Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը: Մասնավորապես, Մոսկվան հայտնվել է 37-րդ տեղում, թեեւ 2021 թվականին 125-րդն էր, իսկ Սանկտ Պետերբուրգը վարկանիշում 73-րդն է՝ անցած տարվա 143-րդի դիմաց:

Ապրուստի համար «ամենաբյուջետային» քաղաքը կրկին Դամասկոսն է:

Նշվում է, որ տարվա ընթացքում աշխարհի մեգապոլիսներում գները տեղական արժույթով աճել են միջինը 8,1%-ով։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ապրուստի արժեքն աճում է ամենաարագ տեմպերով առնվազն 20 տարվա ընթացքում:

Գների աճի վրա ազդել են Չինաստանից մատակարարումների սահմանափակումները՝ պայմանավորված կորոնավիրուսով, ինչպես նաեւ էներգակիրների ու պարենային ապրանքների թանկացումը, ուկրաինական ճգնաժամը եւ այլ գործոններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *