• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության պետբյուջեի եկամուտներն աճել են 10%-ով

ByEditor

Dec 1, 2022

2022 թվականի երեք եռամսյակների ընթացքում Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 10%-ով:

«Հունվար-սեպտեմբերին բյուջեի եկամուտները սպասվածից ավելին են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10%-ով և մոտեցել են 20 տրիլիոն ռուբլու: Ծախսերը նույնպես աճել են 5,5%-ով՝ հասնելով մոտ 19,5 տրիլիոն ռուբլու»,-հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության նիստում։

Նա պարզաբանել է, որ ծախսերի ավելացումը կապված է նաեւ սոցիալական նպաստների ավելացման հետ, իսկ նյութական օգնության, նպաստների ու ծառայությունների տրամադրումն առավել հասցեական է դարձել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *