• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ուկրաինան Ղրիմը «վերադարձնելու» գործողություն էր նախապատրաստում մինչև 2023 թվականը

ByEditor

Nov 28, 2022

Ուկրաինայի օդադեսանտային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Զաբրոդսկին բրիտանական The Economist ամսագրին ասել է, որ Կիևը Ղրիմը մինչև 2023 թվականը վերադարձնելու գործողություն է նախապատրաստում։

Զաբրոդսկին գործողության մեկնարկի կոնկրետ ժամկետներ չի նշել, միայն հավելել է, որ նախ անհրաժեշտ է «բազմաթիվ մարտերում հաղթել»։

«Եթե մենք մեր ծրագրերի մասին հաղորդեինք սոցիալական ցանցերում և հեռուստատեսությամբ, մենք ոչնչի չէինք հասնի», – ասել է զինվորականը:

Ինչպես նշում է The Economist-ը, Կիևի արևմտյան դաշնակիցները մտավախություն ունեն, որ Ղրիմի կամ Դոնբասի հետ գրավման գործողությունը կարող է սրել հակամարտությունը միջուկային զենքի կիրառման աստիճանի:

2014 թվականի մարտին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում՝ թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային նշանակության քաղաք։

Սեպտեմբերյան հանրաքվեի արդյունքներով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները մտան Ռուսաստանի կազմ։ Հոկտեմբերի 20-ից վերոնշյալ մարզերում ռազմական դրություն է մտցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *