• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

47 երթուղային ավտոբուսի գրպանահատները հայտնաբերվել են

ByEditor

Nov 28, 2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 25-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել երեք երիտասարդի: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 15.00-ի սահմաններում թիվ 47 երթուղային ավտոբուսում 73-ամյա ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր 21.000 դրամ և բանկային քարտ:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գրպանահատ երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *