• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կիևում տոնածառ կդնեն, թույլ չենք տա, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը. Կլիչկո

ByEditor

Nov 28, 2022

Կիևում, այդ թվում՝ Սոֆիայի հրապարակում, Ամանորյա ծառեր կտեղադրվեն։ Այս մասին նոյեմբերի 24-ին հրապարակված BBC News Ukraine-ին տված հարցազրույցում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Քաղաքապետը հիշեցրել է, որ ռազմական դրության պայմաններում զանգվածային հավաքներն արգելված են, առաջին հերթին՝ անվտանգության նկատառումներով։

«Սակայն ամենամեծ տոները՝ Սուրբ Ծնունդն ու Նոր տարին, նույնիսկ պատերազմը չի չեղարկում։ Հասարակության մեջ բազմաթիվ քննարկումներ եղան՝ տեղի՞ն է դա անել, թե՞ անտեղի։ Իհարկե, մեծ տոնակատարություններ չեն լինի։ Բայց չպետք է թույլ տալ Պուտինին, որ գողանա մեր Սուրբ ծնունդը»,- ասել է Կլիչկոն։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ իրենց «տոնական տրամադրություն է պետք», այդ թվում՝ Կիևում գտնվող երեխաների համար։

«Տոնակատարություններ, որպես այդպիսին, չեն լինի, բայց կլինեն խորհրդանշական տոնածառեր։ Մենք պայքարում ենք, որ երեխաները լավ տրամադրություն ունենան, տղաներն առաջին գծում են, ամեն ինչ անում են, որ երկիրը ապրի, որ, չնայած ծանր իրավիճակին, փոքր դրական էմոցիաներ լինեն»,- պարզաբանել է Կլիչկոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *