Թուրքիան աջակցում է երկկողմ բանակցությունները. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։

«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը չափազանց կարևոր է մեր երկրի համար, և հույս կա, որ խաղաղություն կլինի։ Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի զարգացման համար։

Թուրքիան աջակցում է երկկողմ, առանց միջնորդների բանակցությունները», – ասել է Ֆիդանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *