• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ամերիկյան HIMARS հրթիռներից առաջ Թուրքիան է Ուկրաինային լազերային հրթիռներ մատակարարել.

ByEditor

Nov 24, 2022

Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ուկրաինական բանակը Թուրքիայից ստացել է զենքի խմբաքանակ, մասնավորապես՝ TRLG-230 և Sungur IIR հրթիռներ։

Israel Defense-ը գրում է, որ Թուրքիան Ուկրաինային է մատակարարել մի քանի տասնյակ գերճշգրիտ լազերային կառավարվող TRLG-230 հրթիռներ, որոնք արտադրվել են Թուրքիայի Roketstan գործարաններում և նախատեսված են 20-70 կիլոմետր հեռավորության վրա թիրախները խոցելու համար։

Հրատարակությունը նշում է, որ այդ հրթիռների ճշգրտությունը ձեռք է բերվում GPS նավիգացիոն համակարգի և լազերային ուղղորդման համատեղ օգտագործման միջոցով։ Առնվազն 50 լազերային կառավարվող հրթիռ է մատակարարվել Ուկրաինային։ Ըստ ORYX բլոգի, առաքվել է մոտ 200 հրթիռ: Օպերատիվ տեսանկյունից այս երկու հրթիռները կարող են միավորվել մարտի դաշտում, մինչդեռ մեկի օգտագործմամբ հնարավոր է շտկել մյուսի թռիչքը՝ բարձրացնելով կիրառման արդյունավետությունը, նշում է իսրայելական հրատարակությունը։

Israel Defense-ը նշում է, որ ամենահետաքրքիրն այն է, որ Թուրքիան դարձել է առաջին երկիրը, որն Ուկրաինային այս տեսակի զենք է մատակարարել նույնիսկ ամերիկյան HIMARS հրթիռներից առաջ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *