• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Տղամարդիկ 41 և 42 տարեկան են եղել. ԱԻՆ-ը` Գյումրու շենքերից մեկում հայտնաբերված դիերի մասին

ByEditor

Nov 24, 2022

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Ա․ Մ-ի (ծնված 1980թ.) և Ա․ Շ-ի (ծնված 1981թ.) դիերը:

Պարզվել է, որ բնակարանի հյուրասենյակում (մոտ 20 քմ) հրդեհ է բռնկվել, որն ինքնամարվել է։

Փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *