• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մոլդովայի մայրաքաղաքը կարող է մնալ առանց ջուր. քաղաքապետը զգուշացնում է

ByEditor

Nov 24, 2022

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանն իր թելեգրամյան ալիքում ասել է, որ քաղաքը կարող է մնալ առանց ջրի էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառով։

«Հարգելի բնակիչներ, մեզ նախազգուշացրել են, որ այսօր մենք կարող ենք մնալ առանց ջրի։ Մենք բոլոր փաստարկները ներկայացրել ենք կենտրոնական իշխանություններին եւ պատասխանատու ատյաններին, որ ջրմուղը այլեւս չի կարող գործել էլեկտրականության եւ գազի բարձր գների պայմաններում»,- գրել է Չեբանը։

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառով առաջացած ջրամատակարարման խնդիրը կապված է Apă Canal ջրամատակարար ձեռնարկության հետ, որը ստիպված է էլեկտրականության համար եռակի թանկ վճարել, քան առաջ։ Չեբանը նախազգուշացրել է աղետի մասին, որը կարող է առաջ բերել ջրանջատումը ձմռանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *