• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքիայի գործողությունները Սիրիայում վտանգ են ներկայացնում տեղի ամերիկյան զորքերի համար. Պենտագոն

ByEditor

Nov 23, 2022

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում շարունակվող գործողությունը պոտենցիալ վտանգներ է պարունակում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի համար: Այս մասին РИА Новости-ին ասել է ամերիկյան կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը։

«Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի համար ռիսկի առկայության մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի բացառում ցամաքային գործողությունը Սիրիայում և Իրաքում իր օդային հարվածից հետո։

Գործողությունն իրականացնելու որոշումը հաջորդել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը, որտեղ կենտրոնական փողոցներից մեկում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել։

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է Սիրիայում իրավիճակի ապակայունացմանը տանող ցանկացած ռազմական գործողության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *