• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՌԴ նավթի գնի առաստաղը կարող է սահմանվել $65-70 սահմաններում

ByEditor

Nov 23, 2022

Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանները այսօր կքննարկեն ռուսաստանյան նավթի առավելագույն գինը։ Սպասվում է, որ այն կսահմանվի $65-70 մեկ բարելի դիմաց։ Առաջարկն ընդունելու համար այն պետք է աջակցություն ստանա ԵՄ անդամ բոլոր 27 երկրների կողմից։

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Reuters-ն իր հերթին հաղորդում է, որ G7 երկրները նախատեսում են նույն առաստաղը սահմանել ՌԴ նավթի գնի համար։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԵՄ որոշ պաշտոնյաներ կարծում են, որ առաջարկվող առաստաղը չափազանց բարձր է: Գործակալությունը նշում է, որ մեկ բարելի դիմաց $65-70 գինը զգալիորեն գերազանցում է մեկ բարել նավթի արդյունահանման ինքնարժեքը։

Հոկտեմբերին ԵՄ-ն ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որը ներառում էր այդ թվում ռուսաստանյան նավթի գնի սահմանաչափը: Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 5-ից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ առավելագույն գինը նախատեսվում է սահմանել $40-60 մեկ բարելի դիմաց։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ծրագրում է 45 օրով հետաձգել նավթի գնի առաստաղի սահմանումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *