• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ–ում տեղի ունեցած փոթորկի պատճառով ավելի քան 70 մարդ է մահացել

Byadmin

Dec 12, 2021

Տորնադո է եղել ԱՄՆ մի քանի նահանգում` Իլինոյսում, Միսսուրիում, Արկանզասում, Կենտուկիում և Թենեսիում։

ԱՄՆ–ում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։Փոթորիկ է եղել ԱՄՆ-ի մի քանի նահանգում` Իլինոյսում, Միսսուրիում, Արկանզասում, Կենտուկիում և Թենեսիում: Կենտուկիում։

Տեղեկացվում է, որ փոթորիկի հետևանքով փլուզվել է Amazon օնլայն-ռիթեյլերի պահեստը: «Առնվազն 6 մարդ է զոհվել, երբ տորնադոն «անցել է» Իլինոյսի Amazon–ի պահեստով», – ասված է հաղորդագրության մեջ:Իսկ Արկանզասում մահացել է ծերանոցի անդամներից մեկը, Թենեսիում երեք մարդ է զոհվել:Ինչպես հայտնել են Սպիտակ տանից, նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է դաշնային ռեսուրսներ հատկացնել տուժած տարածաշրջաններին օգնելու համար:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել փոթորիկների հետևանքով զոհվածների հարազատներին։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *