• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

С-400-ները պատրաստ են օգտագործման. Հուլուսի Աքար

ByEditor

Nov 23, 2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգը պատրաստ է օգտագործման, հայտնում է NTV հեռուստաալիքը։

«C-400-ը պատրաստ է տեղում օգտագործման համար: Երբ որեւէ սպառնալիք առաջանա, մենք կորոշենք, թե որտեղ տեղադրենք եւ կանենք դա»,- ասել է թուրք նախարարը։

Միաժամանակ նա նշել է, թե Թուրքիան ջանքեր է գործադրում F-16-ներ գնելու համար, բայց հակառակ դեպքում` Անկարան այլընտրանք ունի։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին С-400 համալիրների առաջին պայմանագիրը՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ:

Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիրը վատթարացրեց Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Այս գործարքի արդյունքում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բացառեց Անկարային F-35-ի ձեռքբերման ծրագրից, իսկ ավելի ուշ պատժամիջոցներ սահմանեց երկրի ռազմարդյունաբերական համալիրի և նրա ղեկավարների նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *