• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խմելու ջուրը մինչեւ 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա

ByEditor

Nov 23, 2022

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը, հաշվարկ կատարել եւ մինչեւ նոյեմբերի վերջ կներկայացնի որոշումը:

Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

«Այսինքն՝ մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

ՀԾԿՀ-ն առաջարկում է 2023 թվականի հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկել էր բոլոր խմբերի համար սակագինը սահմանել 209 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար սակագինը կսահմանվի 208.42 դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *