Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը. Պեսկով

Պաշտոնական Մոսկվան մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը և տեղեկությունը, որ Բաշար Ասադն այժմ Ռուսաստանում է: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ասադն անձամբ է որոշել թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է պահել ռազմական ներկայությունը Սիրիայում և քննարկո՞ւմ է այդ հարցը իշխանության ներկայիս ներկայացուցիչների հետ՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ այդ հարցը կքննարկվի Սիրիայի ապագա իշխանության հետ:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խորապես վերլուծել տարածաշրջանում զարգացումները: Պեսկովը տեղեկացրել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *