• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արևմուտքը Ուկրաինա զենքի առաքման պատճառով՝ խնդիրներ ունի

ByEditor

Nov 22, 2022

ԱՄՆ-ն և եվրոպական երկրները կանգնած են մարտահրավերի առաջ, քանի որ սպառվում են Ուկրաինա ուղարկվող զենքի պաշարները, հաղորդում են ԶԼՄ-ները:

Ինչպես գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցչին, արևմտյան երկրները պետք է պաշարներ հայթայթեն՝ Ուկրաինա զենք ուղարկելու համար, իսկ զենքի պակասի խնդրի լուծումը պահանջում է «ռազմավարական և երկարաժամկետ գործողություններ», գրում է ՌԻԱ Նովոստին։ Միաժամանակ, աղբյուրը նշել է, որ Մոսկվան ռազմական տեխնիկայի մեծ պաշարներ ունի, քանի որ ռուսական գործարաններն աշխատում են երեք հերթափոխով։

Ավելի վաղ Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) պաշտպանության հարցերով հանձնակատար Եվա Հեգլը հայտարարել էր, որ Գերմանիան պետք է տասնյակ միլիարդ եվրո արժողությամբ զինամթերք գնի, որպեսզի լիովին ապահովի իր զինված ուժերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *