• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հանդիպել են Իրանի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը. ի՞նչ են քննարկել

ByEditor

Nov 21, 2022

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրն ընդունել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանին: Հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը ժամանակ Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև զարգացող հարաբերությունների առնչությամբ՝ ասելով, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը «կարևոր գործնական քայլ էր երկու երկրների կողմից տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ և քայլ դեպի գոհացուցիչ հեռանկար»։

Հայաստանի փոխարտգործնախարարը նույնպես հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջերս կատարած այցին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությանը բացմանը, ասելով, որ դա մեծ զարգացում և շրջադարձային իրադարձություն էր երկկողմ հարաբերություններում։

Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի հիմնարար և կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և նրանց միջազգային սահմանների անփոփոխ կարգավիճակի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *