• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ-ն հետաձգել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը

Byadmin

Dec 11, 2021

ԱՄՆ-ի վարչակազմը հետաձգել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրումը։

ԱՄՆ-ն 200 մլն դոլարի աջակցության փաթեթ է պատրաստել, սակայն սառեցրել է այդ հարցը, որ ավելի շատ ժամանակ տա ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության դիվանագիտական լուծման համար: Տեղեկությունը հայտնում է NBC-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։Թե ինչ է ներառում այդ օգնության փաթեթը, չի հստակեցվում։

Ավելի վաղ Կիևը Սպիտակ տնից զենք էր խնդրել, որը նախատեսված էր Աֆղանստան ուղարկելու համար: Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը խնդրել էր փոխանցել ռազմական ուղղաթիռներ, ՌԷՊ, ՀՕՊ միջոցներ և զինամթերք։Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառել Դոնբասի շուրջ հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների առանձին ձևաչափի ստեղծումը։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *