«Ապօրինի գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»․ վարչապետ

«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ։

#հատիկառհատիկ1․ Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *