• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վրաստանում կողոպտել են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցներին

ByEditor

Nov 19, 2022

Ուրբաթ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում գտնվող Gallery առևտրի կենտրոնում կողոպտել են հնդիկ դիվանագետներին, հաղորդում է Newsgeorgia-ն։

Դիվանագետներին ուղեկցողների խոսքով՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աշխատակիցներն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանում։ Երբ օտարերկրացիները մտել են առևտրի կենտրոն, նրանց շրջապատել են մի խումբ անչափահասներ, իսկ դրանից անմիջապես հետո դիվանագետները պարզել են, որ իրենց գրպանները դատարկ են։

Անհետացել է 300 դոլար, 800 լարի և մոտ երկու հազար ռուփի։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մամուլին դեռևս մեկնաբանություն չի տվել։ Այս պահին հայտնի է, որ իրավապահ մարմինները տեսահսկման տեսախցիկներից տվյալներ դեռ չեն պահանջել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *