Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել...
13:45 01/06/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:
Տեսնել ավելին
Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձր...
13:36 31/05/2023
Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։ Երևանում՝ հունիսի 1-5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Տեսնել ավելին
Նոր Արեշի բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով կա...
10:46 31/05/2023
Երեւանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք եւ գազածխապաշտպան ծառայության ա
Տեսնել ավելին
Ավելի քան 16 մլն դրամի գույքի հափշտակության մեջ մե...
10:42 31/05/2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, իշխանական լիազորություններն օգտագործելով, նշված ժամանակահատվածում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ:Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ
Տեսնել ավելին
Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստ...
22:13 30/05/2023
Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 31-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին, 3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։Երևանում հունիսի 1-4-ի երեկոյան ժամերին հնարավոր է, մայիսի 31-ին սպասվում է կարճատև անձր
Տեսնել ավելին
Ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքն...
20:36 05/05/2023
Այս մասին հաղորդում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:Ըստ հաղորդագրության՝ մայիսի 5-ին ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ:Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պա
Տեսնել ավելին
Մեքենան ընկել է Ազատի ջրամբարը...
18:33 05/05/2023
Մայիսի 5-ին, ժամը 09:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Izh» մակնիշի ավտոմեքենան։
Տեսնել ավելին
Ադրբեջանը շարունակում է Արցախի լիակատար շրջափակում...
18:11 05/05/2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է․«Սիրելի՛ հայրենակիցներԱրցախը Հայաստանին կապող մայրուղու՝ ՀՀ հետ սահմանին (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում) Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տ
Տեսնել ավելին
Քաղաքացին ընկել է 20 մետր խորությամբ ձորը. վիճակը ...
15:17 05/05/2023
Մայիսի 5-ին, ժամը 11։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի լճերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է քարափից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում Ց․ Ս․-ն (ծնված 2000 թ․) ժայռից ընկել է մոտ 20 մ խորությամբ ձորը։Փրկա
Տեսնել ավելին
Մարտունիում կենսաթոշակառուներին պարենային աջակցութ...
14:37 05/05/2023
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը «Ապրիլի 28-ից սկսել ենք կամավորների օգնությամբ փաթեթավորել ապրանքները և առանձնացրել ենք մեկ անձին հասանելիք ծանրոցը, իսկ տրամադրումը սկսվել է մայիսի 1-ից»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ ծանրոցները պարունակում են առաջին անհրաժեշտության մթերք:Նրա խոսքով՝ դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է նաև Մարտունու շրջանի մյուս համայնքներում։
Տեսնել ավելին
Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական...
10:13 04/05/2023
Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր հավակնությունները՝ քանդել կամ իրեն վերագրել հայկական կոթողները: Դադիվանքի թեմայով սկսված տեղեկատվական արշավը հուշում է, որ այս թեմայով խմորումներ կան: Այս պահին հստակն այն է, որ Դադիվանքում իրենց ծառայությունն են շարունակում հայ հոգևորականները: Համալիրի հարևանությամբ էլ՝ իրենց առաքելությունն են շարունակում ռուս խաղաղապահները:ՀԱԵ Արցախի թեմի հոգևորական Տեր Անդրեաս քահանա Թավադյանի խոսքով, հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու
Տեսնել ավելին
Ստեփանակերտում հրաձգության դպրոցական մրցույթ է մ...
15:49 03/05/2023
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Սվետլաննա Ֆիրյանը տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցում են 7-12-րդ դասարանների աշակերտներ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից: «Յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկված են 5-ական տղա և աղջիկ: Լավագույնները մասնակցելու են հանրապետական փուլին,այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք մրցույթին»,-նշել է Ս. Ֆիրյանը: Նրա տեղեկատվությամբ՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը՝ մայիսի 4-ին:Մրցանակային տեղեր գրաված թիմերը, Ստե
Տեսնել ավելին
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի...
10:08 03/05/2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Տեսնել ավելին
«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման ան...
09:36 03/05/2023
«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ մայիսի 2-ից, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը տեղեկացրել է, որ ստորագրահավաքին զուգահեռ՝ նաև խաղաղ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկսզբնամասում:Կոչ ենք արել մեր բոլոր հայ
Տեսնել ավելին
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ց...
18:46 02/05/2023
Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։«Արարողու
Տեսնել ավելին

.png)
.png)