Քաղաքացին ընկել էր Հարթագյուղի մատուռում․ փրկարարն...
20:20 08/06/2023
Հունիսի 8-ին, ժամը 16:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել եւ վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարարները Պ. Կ.-ին պատգարակով (մոտ 1 կմ) իջեցրել եւ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տեսնել ավելին
Հակակոռուպցիոն կոմիտեն ԲՈՒՀ-ում կաշառք վերցնելու դ...
20:18 08/06/2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:Ըստ նախաքննությամբ ստ
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետ...
20:15 08/06/2023
Հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։«Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 18:30-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ ...
11:45 08/06/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Շիրակի փ․ 56/1, 58/1 շենքեր, Մարկվարտի փ․ 85/1 շենք, Շիրակի, Մարկվարտի, Հ․Հովհաննիսյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն թաղ. 1, 6, 7 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից որ բնակիչ-բաժանորդներ, Բ-2 թաղ․ 83, 85, 89 շենքերի բնակիչ
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզն...
09:34 08/06/2023
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Տեսնել ավելին
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժա...
21:24 07/06/2023
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Կեղծ է նաև հայտարարությունը Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ Արցախի ՊՆ
Տեսնել ավելին
«Գայանեն, գտնվելով անազատության մեջ, չունի իր որդո...
20:33 07/06/2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնած «Որդիների կանչ» ՀԿ հայտարարությունը․«Սիրելի հայրենակիցներ,Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ Ժորա Մարտիրոսյանի 22 ամյակը, որի մայրը՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։Ցավով ենք նշում, որ Գայանեն, գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավուրություն, բայց Գայանեն ունի մեզ։Ուստի հունիսի 9-ին, ժամը 23:00-ին հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մոմավառությամբ քայլերթի։Մեկնարկը տրվ
Տեսնել ավելին
Արսեն Հարությունյանը լավագույնն է աշխարհում 61 կգ ...
18:57 07/06/2023
Մինչև 61 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն է։Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մինչև 65 կգ քաշային կարգում 6-րդն է, Արման Անդրեասյանը (70 կգ) 4-րդ տեղում է, իսկ Արման Ավագյանը (79 կգ) 6-րդն է:Հիշեցնենք, որ Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար: Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կավարտվի սեպտեմբերի 24-ին:
Տեսնել ավելին
Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերո...
13:16 07/06/2023
Այս մասին հունիսի 6-ին, Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ:ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երեւում:«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերեւան, սա քար
Տեսնել ավելին
Կանադայում հանդիպել են Արամ Առաջինն ու Ջասթին Թրյո...
11:45 07/06/2023
Կանադայում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:Նրանք խոսել են նաև Արցախի մասին:«Կանադահայ համայնքը հզոր է և եռանդուն, և երբ այսօր ես և Արամ Առաջինը հանդիպեցինք, մենք խոսեցինք այդ մասին: Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- սոցցանցերի իր էջում գրել է Թրյուդոն, հնադիպումից լուսանկար հրապարակել:
Տեսնել ավելին
Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-...
19:31 06/06/2023
Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։Հայկական կողմը կորուստներ չունի։Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Տեսնել ավելին
Ստեփանակերտում «Ռուսական խոսքի օրեր» խորագրով գրակ...
15:34 06/06/2023
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում մայրաքաղաքի կրթօջախների 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև ասմունքի մրցույթ է կայացել։ Դպրոցականները ներկայացրել են բանաստեղծություններ, կատարել տարբեր ստեղծագործություններից հատվածներ։Ռուսական խոսքն Արցախուն երբեք բի լռել։ Այն ջերմությունը, որ ռուսական խոսքն է տարածում Ռուսաստանում, մենք ջանում ենք պահպանել մեր հայրենիքում։ Ռու
Տեսնել ավելին
Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսեր...
13:31 06/06/2023
Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն
Տեսնել ավելին
Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրակա...
10:49 06/06/2023
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։«Ադրբեջանի Պն-ն հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը»,- ասվում է Արցախի ՊԲ հաղորդագրությունում։
Տեսնել ավելին
Շրջափակված Արցախի բնակիչները պարեն ձեռք բերելու հա...
08:55 06/06/2023
Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:«Սիրելի ՛ քաղաքացիներՏեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 9:00-18:00, Արցախի Հանրապետության կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի, Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի, Արցախի պետական համալսարանի, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ եւ
Տեսնել ավելին

.png)
.png)