Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը...
16:25   22/01/2024
Այսօր սկսվել է Առաջավորաց պահքը։ Սա տարվա առաջին շաբաթապահքն է։ Այն հիշատակն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից դրված պահքի, որից հետո նա Արածանի գետում մկրտեց արքայական ընտանիքն ու դարձի եկած ժողովրդին, հայտնում է qahana.am-ը։Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Հայ եկեղեցական ավանդության հա Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը կնվազի․ Երևանում սպասվում է ձյուն...
10:33   22/01/2024
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է Տեսնել ավելին
Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն...
18:12   20/01/2024
Հայաստանի կանանց շախմատի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է:Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց` գերազանցելով Մելինե Հարությունյանին: Գաբոյանը 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և դարձավ Հայաստանի ասյ տարվա առաջնության չեմպիոն:Երկրորդ տեղում 7 միավորով Մարիամ Ավետիսյանն է: Երրորդ տեղի համար պարտիան դեռևս շարունակվում է:Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2015 և 2021 թվականներին:  Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 1...
14:24   20/01/2024
Երևանում հունվարի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հունվարի 21-ին կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20 Տեսնել ավելին
Հայ Եկեղեցում այսօր նշվում է Սուրբ Թեոդոս թագավորի...
09:50   20/01/2024
Հայ Եկեղեցում այսօր նշվում է Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակի օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես հայրապետին: Ուղղափառ Տեսնել ավելին
Արարատյան դաշտում այսօր ռեկորդայինին մոտ բարձր ջեր...
18:41   18/01/2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։ Տեսնել ավելին
Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի...
09:41   18/01/2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Ներքին Շենգավիթ 8, 9, 10, 11, 13 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11փ․ 1, 1/21, 39/1, 39/2 շենքեր, Ներքին Շենգավիթ 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիայի փ. 15, 17, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթ Տեսնել ավելին
«Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձա...
15:47   17/01/2024
Արցախի տեղեկատվական շտաբը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատներին խնդրել է կապ հաստատել իրենց հետ։Տեղեկատվական շտաբից տարածած հայտարարության մեջ նշված է.«2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած ներքոնշյալ անձանց հարազատներին խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով (097-24-10-00):Ավանեսյան ԱրամԲաղրյան ԳառնիկԲաբայան ԱրթուրԳաբրիելյան ԳրիգորիԻշխանյան ՀայկՀակոբյան ԳևորգՀակոբյան ԿարենՀայրապետյան ԼեռնիկՂա Տեսնել ավելին
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճան...
15:52   16/01/2024
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19մ/վ, հունվարի 19-21-ը՝ 14-17մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին, 17-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Տեսնել ավելին
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել Սիրիա...
19:24   15/01/2024
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվող Սերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։Միջոցառումը կազմակերպվել է Սիրիայի հայ համայնքի խորհրդի և հայ կանանց միության կողմից:Դրան մասնակցել են քաղաքացիական և հասարակական կազմակերպություններ, կանանց շարժումներ, քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ, ինչպես նաև հարյուրավոր այլ մարդիկ:Կազմակերպիչներից Սիրիայի հայ համայնքի խորհրդի համանախագահ Իմադ Տետերյանն իր ելույթում նշել է. Տեսնել ավելին
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Սլ...
12:57   14/01/2024
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Սլովենիայի միջազգային մրցաշարում:Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով և 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։Եզրափակչում` պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։Առաջնության հաղթող դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն հույն Աննա Կորակակին: Տեսնել ավելին
Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիս...
17:44   13/01/2024
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:Ս. Գաբրիել հրեշտակը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. Տեսնել ավելին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Արևելյան ու ...
14:05   13/01/2024
Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր։Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: Տեսնել ավելին
ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները նոր խնդիրներ ե...
14:50   12/01/2024
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով մի շարք հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել բնակչությանը՝ թույլ տալով էթնիկ զտման իրականացում, նշել է, որ դրանք «ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը»:Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:«Մենք բազմիցս այս հայտարարությունների առնչությամբ ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացրել ենք: Նշել ենք, որ դրանք միայն ն Տեսնել ավելին
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սո...
17:10   11/01/2024
89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը, հայտնում է RT-ն։Սոլոմինը մահացել է քնի մեջ։ Նրա կողքին եղել է դուստրը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը 2 օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր նոյեմբերի 6-ին։Յուրի Սոլոմինը ծնվել է 1935 թվականի հունիսի 18-ին Չիտայում։ 1961 թվականից դասավանդել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցում, եղել է դերասանի վարպետության ամբիոնի պրոֆեսոր։ 198 Տեսնել ավելին