Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Հայաստանի կանանց շախմատի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Սուսաննա Գաբոյանն է:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Սուսաննա Գաբոյանը հաղթանակ տոնեց` գերազանցելով Մելինե Հարությունյանին: Գաբոյանը 9 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և դարձավ Հայաստանի ասյ տարվա առաջնության չեմպիոն:

Երկրորդ տեղում 7 միավորով Մարիամ Ավետիսյանն է: Երրորդ տեղի համար պարտիան դեռևս շարունակվում է:

Սուսաննա Գաբոյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2015 և 2021 թվականներին: