ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բելառուս՝ մասնակցելու Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին։
Ներկայացնում ենք Պուտինի հիմնական մտքերը.
Արևմուտքն Ուկրաինայում միտումնավոր սրում է լարվածությունը,
Ուկրաինայում Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունն աշխարհը մղում է գլոբալ հակամարտության եզրին,
Ռուսաստանն ու Բելառուսը արտաքին ճնշման պայմաններում իսկապես դաշնակցային աջակցություն են ցուցաբերում միմյանց համաշխարհային գործերում,
Կստորագրվի Միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր,
Փաստաթղթերում հստակ ամրագրված է Բելառուսում տեղակայված ТЯО համակարգի օգտագործումը՝ ՌԴ-ի ու Բելառուսի պաշտպանական նպատակներով՝ այդ երկրների դեմ սպառնալիքի դեպքում։
ՌԴ նախագահը նաև նշել է, թե Մոսկվան և Մինսկը միասին աշխատում են պատժամիջոցներից վնասը նվազագույնի հասցնելու համար։ Ըստ նրա, երկու երկրների միջև անվտանգության հարցում համագործակցությունը ներառում է բոլոր ուժերի, ներառյալ ռուսական միջուկային զենքի օգտագործումը։