«Մայր Հայաստան»-ը տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնությունը ներկայացրել է քաղաքապետարան. ինչ է սպասվում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնությունը ներկայացրել է քաղաքապետարան:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ տրանսպորտի թանկացման դեմ ավագանու նիստում նախագիծ ներկայացնելու նպատակով հավաքվել է 17 000 ստորագրություն:

«Անհրաժեշտ էր 8200-ի կարգի ստորագրություն, բայց մենք հավաքեցինք՝ 17000 ստորագրություն: Օրենքը նախատեսում է, որ եթե նախագիծը մերժվի, ապա հարցը, օրենքով սահմանված կարգով, կարող է արդեն դրվել հանրաքվեի, և այդ դեպքում անհրաժեշտ է լինելու Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10 տոկոսի մասնակցությունը ստորագրությանը, որից հետո արդեն հարցը կդրվի հանրաքվեի:

Եթե իրենք դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում չներառեն այս նախագիծը, ապա առնվազն պետք է հետաձգեն իրենց որոշման ժամկետը»,– ասել է Թևանյանը։

Նշենք, որ ավագանու արդեն ընդունած որոշմամբ, Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից։ Այն ենթադրում է գործող ուղեվարձի շուրջ 3 անգամ թանկացում։

Քրիստինա Մուշեղյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *